Քաղաքական

01.04.2026 16:28


18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան

18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան

18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել են Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի պաշտպանները:

«Այսօր ես հրապարակել եմ տեսագրությունը, թե ոնց է թիկնապահը եկեղեցու ծիսակատարության ընթացքում բռունցքով հարվածում 18 տարեկան երեխային: Մեր հարցին, թե արդյոք վերոնշյալ տեսանյութը իրավապահ մարմինները զննել կամ տեսել են, պատասխանը եղել է այն, որ իրենց որևէ տեսանյութ հայտնի չէ»,- նշել է Լուսինե Մարտիրոսյանը:

Պաշտպանների խոսքով՝ երեխան հիվանդություններ ունի, խնդրել են բժիշկներին 3 րոպե սպասել, որպեսզի մայրը բժշկական փաստաթղթերը բերի, սակայն բժիշկները չեն սպասել:

«Իրենց հետազոտությունը ավարտվեց միայն սոնոգրաֆիա անելով ու հարցնելով, թե ոնց է տղան, այստեղի բժիշկները գտան, որ բավարար է երեխայի վիճակը, իրենց 2 փաստաթղթի կոպիա եմ տվել, ասացին՝ Հայաստանում բոլորն այդ սրտի առիթմիան ունեն»,-հավելել է պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

Այս խորագրի վերջին նյութերը