Լրահոս

29.03.2026 11:11


Շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում

Շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում

Այսօր և առաջիկա 2 օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում` լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,–ասված է հաղորդագրությունում։

Երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ անձրև կգա նաև Երևանում։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +11–ից +13, գիշերը` +7-ից +9 աստիճանի սահմաններում։

Այս խորագրի վերջին նյութերը