Լրահոս

11.01.2012 17:41


Թուրքմենստանում թույլատրել են նոր կուսակցություններ հիմնել

Թուրքմենստանում թույլատրել են նոր կուսակցություններ հիմնել

Թուրքմենստանի խորհրդարանն ընդունել է «Քաղաքական կուսակցությունների մասին» օրինագիծը։ Նոր օրենքը սահմանում է կուսակցություններ ստեղծելու պայմաններն ու կարգավորում կուսակցությունների հետ պետության հարաբերությունները։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Միաժամանակ Թուրքմենստանի անկախացման պահից ի վեր երկրում գործում է միայն մեկ կուսակցություն՝ Ժողովրդավարական կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։  Այդ կուսակցությունը հիմնվել է 1991 թվականին գործող նախագահի հոր՝ Սափարմուրադ Նիյազովի կողմից։

Օրինագծի ընդունումից հետո նոր կուսակցություն հիմնելու որևէ նախաձեռնության  մասին չի հաղորդվում։

Այս խորագրի վերջին նյութերը