Քաղաքական

28.03.2026 09:23


Վերարտադրության համար միլիոններ են ծախսելու. «Հրապարակ»

Վերարտադրության համար միլիոններ են ծախսելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ն, ընտրություններին ընդառաջ, նախընտրական շտաբների բացման մարաթոն է հայտարարել եւ հանրապետությունով մեկ գրասենյակներ է վարձակալում: Մեզ հասած տեղեկատվությամբ, պատրաստ են շատ մեծ գումարներ ծախսել, որպեսզի իրենց վերարտադրությունն ապահովեն։

Դիցուք, Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտային հարակից հատվածում, շենքերի բակերից մեկում վերջերս շտաբ է բացվել, որի ղեկավարը, ըստ մեր տեղեկությունների, քաղաքապետարանի մի աշխատակից է` ակտիվ ՔՊ-ական, որն իր շրջապատում գլուխ է գովել, թե մինչեւ ընտրությունները ամսական 10 միլիոն եւ ավելի դրամ աշխատավարձ է ստանալու: Բայց դրա դիմաց խոստացել է որոշակի թվով ձայներ բերել, ինչը Երեւանի կենտրոնի այս բարդ հատվածում բավականին խրթին հարց է, քանզի ՔՊ-ն այստեղ ձայներ չունի, եւ ամենագիտակից քաղաքացիներն են բնակվում կենտրոնում»:

Այս խորագրի վերջին նյութերը