Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան
Մեր խնդիրն այն չէ, որ Հայաստանը պարտվել է, որ Ալիևը պարտադրում է Հայաստանին ինչ-որ զիջումներ, և հիմա գործող վարչապետը ստիպված գնում է զիջումների։ Խնդիրն այն է, որ Ալիևն ինչ ասում է, ինչ պարտադրում է՝ այսօրվա վարչապետի գաղափարներն են, նրա համոզմունքը․ նա համոզված է, որ ճիշտ է անում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանն այս ընտրություններում Արցախի հետ կապված հանդես է գալիս տրամագծորեն հակառակ հայտարարություններով, այն դեպքում, երբ դեռ 2021 թ․ Փաշինյանը ընտրություններին քվե էր խնդրում «Անջատում՝ հանուն փրկության» ծրագրով, Հադրութն ու Շուշին հետ բերելու խոստմամբ։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ իրական պատճառներն ու Փաշինյանի նպատակները հասկանալու համար պետք է ավելի հետ գնալ՝ հիշել նրա 2010, 2011, 2013, 2015 թվականների տեքստերը։ «Ես ստիպված եմ մեջբերել փիլիսոփա Աշոտ Ոսկանյանի խոսքերը, ով ընդգծում էր, որ այն գաղափարները, որոնք Փաշինյանը հիմա հնչեցնում է, ասել է նաև 2010-11-12 թվականներին, գուցե ավելի վաղ։ Նա բազմաթիվ հոդվածներ է գրել այդ թեմաներով և խորքային համոզմունք ունի, որ պետք է ազատվեինք Արցախից, որ Արցախը խանգարում է Հայաստանին, և պետք է դրանից ինչ-որ կերպ ձերբազատվել։ Այդ գաղափարների կրողն է, այսինքն՝ այդ առումով Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը համախոհներ են։ Փաշինյանը ոչ թե ստիպված է անում այն, ինչ ասում է Ադրբեջանի նախագահը, այլ համոզմունքներով է դա անում։
Հարցը այլ է, թե ինչու 2018 թվականին նա արդեն հակառակ գաղափարներով մտավ քաղաքական դաշտ, հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», որ դա մեր ամենամեծ նվաճումն է և այլն։ Այդ ժամանակ էր նա կեղծում իր իրական համոզմունքները։ Ոչ թե հիմա է կեղծում, այլ այն ժամանակ, 2021 թվականին էլ էր նույն համոզմունքների կրողը։
2018 թվականին, քանի որ նա պոպուլիստ է և իշխանատենչ, նպատակ ուներ գալ իշխանության։ Հանրության մեջ խորն էր համոզմունքը, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է Արցախի հարցի հենքի վրա, որ մենք զոհեր ենք տվել, և Արցախը պետք է լինի կամ անկախ, կամ միանա Հայաստանին։ Այդ թեզը նա վերցրեց, որպեսզի ստանա հանրության աջակցությունը։ Դրան գումարվեց սոցիալ-պոպուլիստական թեզը, թե երկիրը թալանել են, և պետք է պայքարել «թալանչիների» դեմ։
Ավելին, հիշեցնեմ նաև նրա 2008 թվականի ելույթները «թալանչի ղարաբաղցիների» մասին, երբ հայտարարում էր, թե ղարաբաղցիները վտանգ են ներկայացնում Հայաստանի համար։
Հիմա, ըստ Դանիելյանի, նա պարարտ հող է ստեղծել իր գաղափարներն ազատորեն առաջ մղելու համար՝ հանդես գալով «խաղաղության աղավնու» կերպարով և իր գաղափարները փաթեթավորելով խաղաղության շղարշով՝ ասելով, որ Արցախը արդեն կորցրել ենք, և պետք է վերջնականապես հրաժարվել դրանից, որպեսզի Հայաստանը դառնա ինքնիշխան երկիր։
Նա նաև ընդգծեց, որ, իր գնահատմամբ, Փաշինյանը դրսից մարդկանց է ներգրավում, որպեսզի նրանք ներազդեն հայ հասարակության վրա՝ հիբրիդային պատերազմի քողի ներքո։ «Եվրամիությունից մարդիկ են ներգրավվում, ֆինանսավորվում են լրատվամիջոցներ և որոշ հասարակական կազմակերպություններ՝ հանրության վրա ազդեցություն ունենալու համար։ Այժմ սրան գումարվել է նաև պատերազմով շանտաժը։ Նա և Ալիևը, ըստ էության, շանտաժի են ենթարկում հայ ժողովրդին՝ ասելով, որ եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ապա կլինի պատերազմ»։
Դանիելյանի խոսքով՝ Փաշինյանն իր իշխանության տարիներին կատարել է այնպիսի գործողություններ, որոնք կարող են քրեական գործերի հիմք դառնալ, այդ թվում՝ Սահմանադրության խախտումներ։ «Հիմա նա սեփական կաշին փրկելու խնդիր ունի, և դրա միակ միջոցը իշխանությունը պահպանելն է։ Նա պատրաստ է ամեն ինչի՝ և ինքնություն զոհաբերել, և ադրբեջանցիներ բերել, նույնիսկ նրանց անվտանգությունն ապահովել ադրբեջանական զինվորներով, որոնք նաև կապահովեն իր իշխանությունը։
Այդ մարդը, ըստ էության, ամեն ինչի ընդունակ է։ Այն ինքնության կոդերը, որոնք գոյություն ունեն, ըստ դրանց՝ նա կարող է համարվել դավաճան։ Հենց դրա համար, ըստ նրա, այդ կոդերը պետք է վերացվեն։ Այդ կոդերը ոչնչացնելով՝ նա իրեն ներկայացնում է որպես խաղաղություն բերող փրկիչ, բայց այդ ամենը, ըստ էության, իր կաշին փրկելու համար է»,-եզրափակեց քաղաքագետը։