Լրահոս

27.03.2026 13:52


Կապանում առատ տեղումներից հետո հեղեղումներ են (տեսանյութ)

Կապանում առատ տեղումներից հետո հեղեղումներ են (տեսանյութ)

Կապանում հորդառատ անձրևներից փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին։ Այս մասին հայտարարություն է տարածել Փրկարար ծառայությունը՝ ընդգծելով, որ իրականացվում են համապատասխան աշխատանքներ

«Մարտի 27-ին ժամը 12։10-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։

Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ»,–հայտնում են Ծառայությունից։

Այս խորագրի վերջին նյութերը