Ժիրինովսկին Ելցինին բութ, իսկ Ուրալի բնակիչներին դեբիլ է անվանել
Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել «Միանգամայն գաղտնի է» հեռուստաալիքին, որտեղ հանդես է եկել մի շարք սկանդալային հայտարարություններով։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Վզգլյադ» թերթը։
Ժիրինովսկին հարցազրույցի սկզբում նշում է, որ «շինարարները ամենատգետներն են, շինարարությունը բթացնում է մարդուն»։ Այն փաստը, որ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը նույնպես շինարարությամբ է զբաղվել ժամանակին, նույնպես խոսում է Ելցինի բթության մասին։
«Ելցինը բութ է ոչ միայն այն պատճառով, որ շինարար է եղել. Ուրալ, Ուրալ, Ուրալ... Այնտեղ ընդհանրապես բութ բնակչություն է։ Այնտեղ դեբիլներ են ապրում։ Պերմից մինչև Եկատերինբուրգ դեբիլ բնակչություն է։ Նրանք կարող են առողջ լինել, բայց ինտելեկտով ահավոր բութ են»,– տեսախցիկների առջև հայտարարել է Ժիրինովսկին։