Կարծիք

26.03.2026 20:23


Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր

Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր

Նպատակներ և ծրագրեր՝

• Մինչև 2031թ. ՀՀ ՀՆԱ-ն հասցնել մինչև 75 միլիարդ դոլարի,

• նվազագույն աշխատավարձը 2027թ.-ից սահմանել 150.000 դրամը,

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԹՈՇԱԿ

• սկսած 2027թ. փուլային տարբերակով կենսաթոշակի նվազագույն չափ սահմանել 100.000 դրամը,

• յուրաքանչյուր տարի թոշակների չափը պետք է ավելացվի/ինդեքսավորվի՝ նախորդ տարվա ինֆլյացիայի չափով,

ՎԱՐԿԱՅԻՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՌԵԿԵՏԻ ԲԱՑԱՌՈՒՄ

• մինչև 5 մլն դրամի չափ վարկային պարտավորությունների մասով առաջացած բոլոր տույժ-տուգանքները չեղարկել:

ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ

• տարեկան մինչև 60 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսի ներկայացուցիչներն ազատվում են շրջանառության հարկից, այսինքն՝ տալու են զրո հարկ /աշխատողների եկամտահարկի մուծումները բյուջեին պահպանվում են/,

• տարեկան 60-ից մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի համար շրջանառության հարկ սահմանել 1 տոկոսը,

• տարեկան 180 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցող բիզնեսի ներկայացուցիչները հայտնվում են ավելացված արժեքի հարկի /ԱԱՀ/ և շահութահարկի տիրույթում. ԱԱՀ չափ սահմանել 17 տոկոսը, իսկ շահութահարկը՝ 14 տոկոսը,

• բիզնեսի որոշ տեսակների համար (օրինակ՝ ոսկու շուկա) սահմանել հաստատագրված հարկեր՝ պարզեցնելով հաշվապահությունը։

Հարկային քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի։ Պետք է ընդունել օրենք, ըստ որի՝ հարկային դրույքաչափերի բարձրացումը կիրականացվի միայն հանրաքվեի միջոցով և ոչ շուտ քան տվյալ հարկային դրույքաչափն ընդունելուց 2 տարի անց։

ԱՆՎՃԱՐ ԵՎ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Պետական ու համայնքային պատկանելություն ունեցող բոլոր կրթօջախները սկսած 2028 թվականից (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ) պետք է լինեն անվճար:

ՄԵԳԱՆԱԽԱԳԾԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

1. «Զվարթնոց» օդանավակայի տարածքում ձևավորել ազատ առևտրի կամ օֆշորային գոտի՝ ֆինանսական և ոսկու «հաբ» դարձնելու հեռանկարով։

Այստեղ նաև կստեղծվի բիզնես գոտի՝ միջազգային բիզնես գրանցելու և վարելու, ինչպես նաև կրիպտոարժույթներ թողարկելու և շրջանառելու համար։

«Զվարթնոցի» տարածքում նաև կգործի թանկարժեք մետաղների առևտրի միջազգային կենտրոն, որը ներառելու է 1 գրամ ոսկու հետ կապակցված ազգային կրիպտոարժույթ, որը հետագայում կարող է ծառայել որպես խնայողությունների և գործարքների գործիք։

Այս գոտու շրջանակներում կգործի՝

ա/թանկարժեք մետաղների մեծ, անվտանգ պահեստարան (Սինգապուրի մոդելով, որը նույնպես ունի մեծ պահեստարան միջազգային օդանավակայանի տարածքում),

բ/հումքի վերամշակման և թանկարժեք մետաղների ջարդոնի ձուլակտորների ու մետաղադրամների վերածման համար նախատեսված վերամշակման գործարան, որը կօգնի աջակցել «ոսկե կրիպտոարժույթի» թողարկմանը,

գ/ ստեղծել թանկարժեք մետաղների և կրիպտոարժույթների շրջանառության համար առավելագույնս բարենպաստ օրենսդրություն, որը կօգնի Հայաստանը վերածել տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի:

2. Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծում, Գյումրի քաղաքում հարկային ռեժիմի առումով «ազատ քաղաքի» ռեժիմի սահմանում:

3. ՀՀ հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը դարձնել միջազգային զբոսաշրջային կենտրոն:

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը