Լրահոս

07.05.2009 15:02


ՀԱՍԿ–ի ծրագիրն ու բուկլետը դեռ տպարանում են

Ըստ ՀԱՍԿ-ի նախագահ Մովսես Շահվերդյանի՝ իրենք առանձնապես քարոզարշավ անելու կարիք չեն զգում, որովհետև կուսակցության անվանումն ամեն ինչ ասում է։

-Մեր առաջարկած ցանկացած ծրագիր՝ տարբերվում է մյուս բոլոր մասնակիցների ծրագրերից։ Մենք խնդիրների լուծման հայեցակարգային տարբերություններ ունենք,-«Ուրբաթ» ակումբում ասել է նա։ Լրագրողներն այդ ծրագիրը չտեսան, որովհետև, ըստ Շահվերդյանի՝  ծրագիրն ու բուկլետը դեռ տպարանում էին։

Քաղաքապետի թեկնածուն նշել է, որ իրենց կարգախոսը նույնն է, ինչ 1988թ.-ին Կարեն Դեմիրճյանի կարգախոսն էր. «Հավատա և վստահիր»։

-Դրան զուգահեռ նաև «Բարեկարգ և բարգավաճ քաղաք, բարեկեցիկ և բարեկիրթ քաղաքացի» կարգախոսն էլ կա,-ասել է նա։ Լրագրողների այն հարցին, թե  «Բարգավաճ Հայաստան» կուսկացությունը դեմ չէ՞ այդ կարգախոսին՝ Մովսես Շահվերդյանը պատասխանեց։

-Դա սեփականաշնորհվա՞ծ բառ է։ Ինչ է, ոչ ոք իրավունք չո՞ւնի Հայսատանը բարգավաճ դարձնելու համար որևէ բան անել։

Այս խորագրի վերջին նյութերը