Ակադեմիկոս. «Երբ նայում ես՝ ով է մեծամասնականով հայտնվել ԱԺ–ում, ցանկություն է առաջանում մեծամասնական ընտրակարգն ընդհանրապես վերացնել»
Գյումրիում քաղաքական և հասարակական շրջանակներում քննարկումներ են ծավալվում ամբողջովին համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրութուններ անցկացնելու շուրջ: Հաշվի առնելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների գործունեությունը, ավելի շուտ դրա բացակայությունը և նրանց մեծ մասի մասնագիտական և բարոյական նկարագրերը՝ շատ հասարակական և քաղաքական գործիչներ ամբողջովին մերժում են մեծամասնական ընտրակարգը:
«Կայունություն և առաջընթաց» ՀԿ ղեկավար, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը, ով մի քանի անգամ մեծամասնական կարգով առաջադրվել է պատգամավորության թեկնածու, գտնում է, որ Հայաստանի նման երկրում մեծամասնական ընտրակարգն ընդհանրապես պետք է վերացնել։
–Երբ նայում ես՝ ով է մեծամասնականով հայտնվել խորհրդարանում, ցանկություն է առաջանում մեծամասնական ընտրակարգը երկրից ընդհանրապես վերացնել: Մեծամասնականով ընտրված պատգամավորների ուշքն ու միտքը լրիվ ուրիշ բան է,- ասել է Սերգեյ Նազարեթյանը:
Բացարձակապես նույն կարծիքին է ԳՊՄԻ ռեկտոր, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդևան Գրիգորյանը, ով մի քանի անգամ մեծամասնական կարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր, սակայն այժմ գտնում է, որ այդ ընտրակարգն արդեն սպառվել է, և նախընտրելի է համամասնական ընտրակարգը.
–ԲՀԿ-ն 2007թ. խորհրդարանական ընտրություններն առաջարկում էր հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգով անցկացնել: Իհարկե, ինքնանպատակ չէր. այն հանրապետությունում քաղաքական դաշտի կայացման ամենակարևոր նախապայմանն էր, իսկ երկրորդ Ազգային ժողովում միայն քաղաքական ուժերի ներկայացվածության խնդիրը կլուծվեր, քանի որ մենք շատ լավ գիտենք, որ ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք ոչ մի բան չունեն այնտեղ անելու, բայց տարբեր ճանապարհներով կարող են հայտնվել այնտեղ,- ասել է թիվ 33 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատասխանատու Վարդևան Գրիգորյանը:
Մարզում մեծամասնական ընտրակարգի պահպամանը կողմ են արտահայտվում հիմնականում ՀՀԿ ներկայացուցիչները, որոնք ակնհայտորեն այս հարցում փոքրամասնություն են կազմում:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի