Իրանում վնասվել է մշակութային ժառանգության առնվազն 56 օբյեկտ
Իրանում մշակութային ժառանգության, այդ թվում՝ համաշխարհային ժառանգության առնվազն 56 օբյեկտ է վնասվել ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է իրանական WANA գործակալությունը:
Մասնավորապես, հարվածների պատճառով լրջորեն տուժել են Թեհրանի Գոլեստանի պալատը, Չեհել Սոթուն պալատը և Սպահանի Մասջեդ-է-Ջամի մզկիթը: Նաև պատմական օբյեկտներին զգալի վնաս է հասցվել Բուշեր և Քերմանշահ քաղաքներում, ինչպես նաև Լորեստանի նահանգում և Խորամաբադի հովտում:
Ավելի վաղ Իրանում համաշխարհային ժառանգության մի քանի օբյեկտի վնասման մասին հայտնել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Կազմակերպությունը հավաստիացրել է, որ ուշադիր հետևում է Իսլամական Հանրապետությունում և տարածաշրջանի այլ երկրներում մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակին՝ դրա պաշտպանության ապահովման նպատակով:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է, որ մշակութային արժեքները պաշտպանվում են միջազգային իրավունքով, մասնավորապես՝ զինված հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության 1954 թվականի Հաագայի կոնվենցիայով, ներառյալ դրա ուժեղացված պաշտպանության մեխանիզմը, ինչպես նաև 1972 թվականի Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության կոնվենցիայով:
Իրանում վնասվել է մշակութային ժառանգության առնվազն 56 օբյեկտ
Իրանում մշակութային ժառանգության, այդ թվում՝ համաշխարհային ժառանգության առնվազն 56 օբյեկտ է վնասվել ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է իրանական WANA գործակալությունը: