Լրահոս

11.01.2012 15:23


Արտակ Դավթյանը ՀՅԴ–ի ու «Ժառանգության» մասին. «100%–ոց համամասնական ընտրակարգի պարագայում լավագույն դեպքում նրանցից միայն մեկը տեղ կունենա ԱԺ–ում»

Արտակ Դավթյանը ՀՅԴ–ի ու «Ժառանգության» մասին.  «100%–ոց համամասնական ընտրակարգի պարագայում լավագույն դեպքում նրանցից միայն մեկը տեղ կունենա ԱԺ–ում»

–100%–ոց համամասնական ընտրակարգի պարագայում, ըստ իս, առաջիկա ընտրություններում խորհրդարան կանցնի ոչ ավելի, քան 3 կամ 4 կուսակցություն։ Ինչո՞ւ։ Մենք արդեն ունեցել ենք 100%–ոց համամասնական ընտրակարգի ընտրություններ՝ Երևանի ավագանու ընտրությունները, և ինչպես տեսաք, ընդամենը երեք կուսակցություն հաղթահարեց շեմը,– նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ–ական Արտակ Դավթյանը։

Դավթյանը կարծիք է հայտնել, որ 100%–ոց համամասնական ընտրակարգի պարագայում, բացի ԲՀԿ–ից ու ՀՀԿ–ից, խորհրդարան կմտնի ևս մեկ կամ առավելագույնը երկու կուսակցություն։

–Կասկածում եմ, որ այդ պարագայում երկու կուսակցությունները, որոնք համատեղ հայտարարությամբ են հանդես  գալիս (ՀՅԴ–ն ու «Ժառանգություն»–ը –«7օր»), երկուսն էլ տեղ ունենան. լավագույն դեպքում նրանցից միայն մեկը տեղ կունենա,– նշել է Դավթյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը