Սամվել Բաբայան. «Բանակցություններն ի վերջո վիժեցվելու են Թուրքիայի կողմից»
Պատասխանելով «7 օր»-ի այն հարցին, թե «եթե պարզվի, որ հայ-թուրքական սահմանի բացման նախապայմանը, ինչպես Թուրքիայի վարչապետ Էրդողանն է ասում, Արցախի ազատագրված տարածքներից զորքերի դուրսբերումը լինի, այդ դեպքում Դուք ի՞նչ քայլեր կձեռնարկեք»՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պատասխանել է.
-Առաջին հերթին ես չեմ տեսնում, որ հայ-թուրքական հարաբերությունները ձեր նշած ընթացքով են զարգանալու և դրա համար այդ հարցի շուրջ խորանալու իմաստն էլ չեմ տեսնում, որովհետև եթե մենք հետևում ենք, այն բանակցություններին, որոնք վարվում են, և այն, ինչի մասին այսօր Թուրքիայի իշխանությունն է ասում՝ վստահ եմ, որ դա չի լինելու։ Չէի ցանկանա դրա մասին այդքան մեծ աղմուկ բարձրացնել, որովհետև այդ բանակցություններն ի վերջո վիժեցվելու են Թուրքիայի կողմից, իսկ թե ի՞նչ պատճառաբանություններով՝ կսպասենք, կտեսնենք։