Լրահոս

11.01.2012 14:49


Ղազախստանում 100 հազար հայ կա

«Ղազախստանում հայկական խոշոր համայնք կա: Պաշտոնական տվյալներով` 25 հազար մարդ, ոչ պաշտոնականով` շուրջ 100 հազար: Հայ համայնքը ոչ միայն քանակապես, այլև որակապես է ներկայացված»,-այսօրվա ասուլիսին ասել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այըմդոս Բոզջիգիտովը։ Ըստ դեսպանի՝ քաղաքական առումով Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը չի կարելի ասել տնտեսական հարաբերությունների համար: «Դա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ պատճառներով, որոնց շարքում նաև`  ուղղակի հաղորդակցման հնարավորության բացակայությունը»,–ասել է ղազախ դիվանագետը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային գործընթացների համատեքստում հայ–ղազախական համագործակցությանը՝ Բոզջիգիտովն ասել է. «Ղազախստանը Կովկասում չեզոք քաղաքականություն է վարում:  Մենք մեր շահերն ունենք, և մեզ համար կարեւոր է Հյուսիսային և Հարավային Կովկասի բոլոր հարցերի խաղաղ կարգավորումը»։

Այս խորագրի վերջին նյութերը