Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել
Կատարի պետական էներգետիկ «QatarEnergy» ընկերությունը հայտնել է հեղուկ բնական գազի արտադրության օբյեկտներին հասցված հրթիռային հարվածների մասին։
Ընկերության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել մարտի 19-ի վաղ առավոտյան և մի շարք արտադրական հարթակներում հրդեհների ու ավերածությունների հանգեցրել։
Տուժածների մասին տեղեկություն չեն հայտնել, հրդեհը մարել են արտակարգ ծառայությունները։
Երեկ «QatarEnergy»-ն հայտարարել էր երկրի հյուսիսում գտնվող Ռաս Լաֆան արդյունաբերական շրջանին հասցված զգալի վնասի մասին։ Այնտեղ է գտնվում Կատարի հեղուկ բնական գազի խոշորագույն համալիրը։
Ավելի վաղ Իրանը զգուշացրել էր Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին հնարավոր հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան «Հարավային Պարս» գազի հանքավայրի օբյեկտների ուղղությամբ ամերիկա–իսրայելական գրոհների։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru