Աշխարհ

18.03.2026 19:20


Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահվան լուրը

Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահվան լուրը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է երկրի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբի մահվան լուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահը լուրը հաստատել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ:

«Իմ սիրելի գործընկերներ Էսմայիլ Խաթիբի, Ալի Լարիջանիի և Ազիզ Նասիրզադեի, ինչպես նաև նրանց ընտանիքների որոշ անդամների և նրանց ուղեկցողների վախկոտ սպանությունը մեզ գցեց վշտի մեջ: Ես ցավակցում եմ Իրանի մեծ ժողովրդին, և վստահ եմ, որ նրանց ճանապարհը կշարունակվի ավելի մեծ ուժով, քան նախկինում»,-գրել է նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը