Լրահոս

18.03.2026 18:18


Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վшխճանման առիթով

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վшխճանման առիթով

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Նորին Սրբություն Իլիա Բ-ի վախճանման առիթով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

«Նորին Սրբություն Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ։ Դժվարին ժամանակներում երջանկահիշատակ Պատրիարքը հայրական իմաստությամբ և սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը՝ հաստատուն պահելով Վրաց Սուրբ Եկեղեցու առաքելությունը»,-ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրում։

Վեհափառ Հայրապետն Ամենակալ Տիրոջ մխիթարությունն է հայցել Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևորականությանն ու վրաց սգակիր բարեկամ ժողովրդին՝ մաղթելով, որ Նորին Սրբության հիշատակը միշտ վառ մնա հավատավոր իր զավակների սրտերում և ներշնչման աղբյուր դառնա գալիք սերունդների համար։

Այս խորագրի վերջին նյութերը