Աշխարհ

18.03.2026 09:28


Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին (տեսանյութ)

Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին (տեսանյութ)

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ վրեժ կլուծի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան համար։

Երեկ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Լարիջանին սպանվել է Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ։ Ավելի ուշ Լարիջանիի գրասենյակը հաստատել է նրա մահը։

«ԻՀՊԿ-ն արյան վրեժ կլուծի մեծ նահատակի և սրբազան պաշտպանության մյուս նահատակների համար»,–ասվում է Tasnim գործակալության հրապարակած ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

ԶԼՄ–ները նշում են, որ Լարիջանին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կործանիչների հասցված հարվածի հետևանքով։

Անցած գիշեր Իրանը ևս հայտարարեց Իսրայելի վրա հրթիռային հարվածների հերթական ալիքի մասին՝ որպես վրեժ երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի մահվան համար։

«ԻՀՊԿ-ն հայտարարում է Իսրայելի վրա հրթիռային հարվածների 61-րդ ալիքի մասին՝ որպես վրեժ Լարիջանիի նահատակության համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը