Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է։ Տեղեկությունը հաստատել է նրա գրասենյակը իր Telegram-ալիքում։
«Ես՝ Աստծո ծառան, վերամիավորվել եմ Աստծո հետ»,-ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Fars լրատվական գործակալության, Լարիջանին սպանվել է ԱՄՆ և Իսրայելի կործանիչների հարվածից իր դստեր բնակարանում։ Նշվում է, որ նրա հետ են եղել որդին՝ Մորտազան, նրա տեղակալներից մեկը և մի քանի թիկնապահներ։ Բայց գրասենյակը այս տեղեկատվությունը չի հաստատում։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է դաժան վրեժ լուծել Լարիջանիի սպանության համար և ցավակցություն հայտնել նրա մահվան կապակցությամբ։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել էր Լարիջանիի սպանության մասին Թեհրանի վրա երեկ տեղի ունեցած ավիահարվածից հետո։ Լարիջանին պատասխանատու էր ազգային անվտանգության հիմնական հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար։
Իրանը հաստատել է Ալի Լարիջանիի մաhը

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru