Լրահոս

18.03.2026 10:04


Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում ևս մարտի 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-21-ին, 22-ի երեկոյան սպասվում է անձրև։

Մայրաքաղաքում մարտի 18-ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին +9...+11 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը