Լրահոս

11.01.2012 13:38


Մշակույթի նախարարությունը մասնագիտական հանձնախումբ է գործուղել Թբիլիսի՝ Սուրբ Նշան եկեղեցու հևրդեհի հանգամանքները տեղում ուսումնասիրելու համար

Մշակույթի նախարարությունը մասնագիտական հանձնախումբ է գործուղել Թբիլիսի՝ Սուրբ Նշան եկեղեցու հևրդեհի հանգամանքները տեղում ուսումնասիրելու համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս տարվա  հունվարի 9-ի գիշերը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում բռնկվել է հրդեհ, որը մարելու ընթացքում փլուզվել է  հուշարձանի հարավարևելյան սյունը:

ՀՀ մշակույթի նախարարությունն արձագանքել է այս դեպքին։ Նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը Թբիլիսի է  գործուղել մասնագիտական հանձնախումբ` պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ` դեպքի հանգամանքները տեղում ուսումնասիրելու և Վրաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ քննարկելու իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները:

Այս խորագրի վերջին նյութերը