Աշխարհ

17.03.2026 15:21


Իսրայելը հայտնել է Իրանի ԱԽ ղեկավար Ալի Լարիջանիին սպանելու մասին

Իսրայելը հայտնել է Իրանի ԱԽ ղեկավար Ալի Լարիջանիին սպանելու մասին

Իսրայելը պնդում է, որ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է գիշերն Իրանում Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Times of Israel-ից, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ թիրախավորել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Լարիջանիին։

Բանակը նաև հայտարարել է, որ մեկ այլ հարվածի արդյունքում սպանվել է «Բասիջ» կիսառազմական ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին։

Կացի գրասենյակը հայտարարել է, որ Լարիջանին և «Բասիջ»-ի հրամանատարը սպանվել են մեկ գիշերվա ընթացքում։

BBC-ի փոխանցմամբ՝ Կացը նաև նշել է, որ Իսրայելի վարչապետի հետ միասին իրենք հրահանգել են Իսրայելի պաշտպանության բանակին շարունակել հետապնդել Իրանի ղեկավարությանը։

«ԱՄՆ նախագահ Թրամփը խոսել է Իրանի ղեկավարության փոփոխության բարձր տեմպերի մասին.... Մենք նրան կտեղեկացնենք, որ այդ տեմպը շարունակվում է և նույնիսկ աճում է ամենաբարձրաստիճան ղեկավարներից երկուսի սպանությունից հետո»,-ասել է Կացը։

Իրանը դեռևս չի հաստատել Լարիջանիի և Սոլեյմանիի սպանությունը։ Փետրվարի 28-ին՝ ամերիկա-իսրայելական հարվածների առաջին օրը, սպանվել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

Այս խորագրի վերջին նյութերը