Այրվել է Թբիլիիսի հայկական Սուրբ Նշան եկեղեցին ու մնացել անմխիթար վիճակում
ՎրաստանիմայրաքաղաքԹբիլիսիիկենտրոնումգտնվողհայկականՍուրբՆշանեկեղեցումհրդեհէբռնկվել:
Ինչպես տեղեկացնում է «Times.am»–ը, եկեղեցուն հարող տարածքում բնակվող քաղաքացիները նշել են, թե իրենց հայտնի չէ հրդեհի պատճառը:
ՀրդեհիհնարավորպատճառներիմասինհարցըշրջանցումեննաևՎրաստանիիշխանությունները: Բանն այն է, որ Վրաստանիհրշեջծառայությունըեկեղեցումբռնկվածհրդեհըփրփուրիփոխարենմարելէսովորականջրով, ինչի հետևանքովվնասվել են առանց այդ էլ անմխիթար վիճակում գտնվող եկեղեցուպատերը: Իսկ երկուշաբթի օրը՝ հունվարի 9-ին,փլվելէտաճարիհարավարևելյանսյունը:
Նշենք, որ Սբ. Նշան եկեղեցում հրդեհ եղել էր նաև 2002թ.: Իսկ մինչ այդ, երկրաշարժի պատճառով խիստ տուժել էր տաճարի գավիթը: Սակայն անցած տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունները շենքը վերականգնելու համար ոչինչ չեն նախաձեռնել: Ներկայումս եկեղեցին շարունակում է կանգուն մնալ բացառապես պատերի ամրության և մնացած երեք սյուների հաշվին:
«7օր»–ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի խոսնակ տեր–Վահրամ քահանա Մելիքյանից փորձել է պարզել, թե արդյոք իրենք այս դեպքի մասին տեղյա՞կ են և ինչպե՞ս են արձագանքել։ Մեզ հետ զրույցում տեր–Վահրամ քահանա Մելիքյանը նշել է, թե իրենք օրվա ընթացքում հաղորդագրություն կուղարկեն և կտեղեկացնեն, թե ինչ քայլեր է արվել այս հարցի կապակցությամբ։
7or.am
Այրվել է Թբիլիիսի հայկական Սուրբ Նշան եկեղեցին ու մնացել անմխիթար վիճակում