Այսօր հրավիրված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը և Տուրօպերատորների ասոցիացիայի ներկայացուցիչ Մարինե Կպրյանը խոսել են դեկտեմբեր ամսին և Ամանորին ներգնա տուրիզմի ծավալների ու միտումների մասին։
–Ներգնա տուրիզմի բնագավռում երկրում գրանցվել է աճ։ Նույնիսկ արդեն հյուրանոցների պակասի խնդիր ունենք և դա շատ լավ միտում է,– ընդգծել է Մարինե Կպրյանը՝ խոսելով ներգնա տուրիզմի մասին առհասարակ։
Ինչ վերաբերվում է տոնական օրերին, ապա Կպրյանը նշել է.
–Ամանորյա օրերին չենք կարող ասել, որ մենք շատ այցելուներ ունենք։
Իսկ ինչ վերաբերվում է Ամանորին հյուրանոցների գներին, ապա գինը մոտավորապես կրկնապատկվել է, և դա, ըստ բանախոսների, բոլոր երկրներում էլ այդպես է։
Բացի Հայաստանից, հայերը հանգստացել են նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Հորդանանում, Եգիպտոսում (ավելի քիչ քան անցած տարի), Մալդիվներում, Շրի Լանկայում և այլն։ Եվրոպա գնացողների միտումը նվազել է։ Հիմնականում գնացել են Ֆրանսիա։
Հակոբ Հակոբյանն իր հերթին առաձնացրել է ներգնա տուրիզմը (երբ արտասահմանցիներն են գալիս Հայաստան) և ներքին տուրզիմը (երբ հայերն են հանգստանում Հայաստանում)։ Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հյուրանոցների պակաս չկա։
Երկու բանախոսներն էլ նշել են, որ գները էժան չեն Հայաստանում.
– Հայաստանն առհասարակ թանկ երկիր է, ամեն ինչն էլ թանկ է։ Մենք չենք ժխտում դա,– շեշտել է Կպրեյանը։
Միաժամանակ Հակոբյանը պնդել է, որ «արտերկրում էժան հանգիստը դա հեքիաթ է»։
Մարինե Կպրեյանը թվարկել է, թե որոնք են տուրիզմի զարգացմանը խոընդոտող հիմնական խնդիրները։ Առաջին հերթին նա նշել է հյուրանոցների պակասը, երկրորդը՝ հյուրանոցային ծառայությունների բարձր գինը։ Բացի այդ զբոսաշրջությանը զգալիորեն խոչընդոտում է նաև վիզայիn ռեժիմի խնդիրը, ինչպես նաև ավիատոմսերի թանկ լինելը։ Կպրեյանը մեծ խնդիր է համարում նաև այն, որ արտասահմանումում չի իրականացվում հայ զբոսաշրջության համար համապատասխան գովազդ։
Հանգստանալ Հայաստանու՞մ, թե՞ արտերկրում

7or.am