Վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են 15-ամյա աղջկա
Մարտի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է ահազանգել Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Ա․-ն և հայտնել, որ մարտի 2-ին, ժամը 19։30-ից 20։30-ն ընկած ժամանակահատվածում Թումանյան 2 հասցեում իր ծանոթ Է․-ն, Ա․-ն և Ա․-ն վիճաբանության ընթացքում ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է որ նշված անձինք հանդիսանում են Արարատի մարզի բնակիչներ 14-ամյա Ա․ Հ․-ն, 15-ամյա Ա․ Մ․-ն և Երևանի բնակիչ 16-ամյա Է․ Մ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։