Կարծիք

13.03.2026 16:31


Իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով․ The Washington Post

Իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով․ The Washington Post

Իրանում ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության ժամանակ հարվածի ենթարկված դպրոցի շենքը, հնարավոր է, շփոթել են ռազմական օբյեկտի հետ, նշում է ամերիկյան The Washington Post-ը։

Ըստ պարբերականի՝ վերլուծաբաններ Տարա Քոփը, Սուադ Մեխենեթը, Մեգ Քելլին, Ալեքս Հորթոնը և Սյուզաննա Ջորջը կասկած են հայտնում, որ այս հարվածի մեջ մեծ դեր է խաղաղցել արհեստական բանականության հիման վրա որոշումներ կայացնելը:

Բանն այն է, որ իրանական տարրական դպրոցի շենքը, որտեղ ավելի քան 150 երեխաներ են զոհվել ԱՄՆ-իսրայելական լայնածավալ օդային արշավի ժամանակ, ԱՄՆ-ի թիրախների ցանկում էր և, հնարավոր է, շփոթել են ռազմական օբյեկտի հետ, The Washington Post-ին ասել են իրադրությանը ծանոթ մի քանի անձինք, որոնք մոտ են կանգնած Պենտագոնին։

Թե ինչու է այս շենքը թիրախավորվել, մնացել է անպատասխան։ Լավատեղյակ աղբյուրի խոսքով՝ շենքը նշված էր որպես գործարան և հաստատվել էր ոչնչացման համար։ Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ նույն տարածքում գտնվում էր զինամթերքի պահեստ։ Անհայտ է մնում՝ արդյոք դպրոցի վրա ամերիկյան հարվածը սխալ էր, թե՞ հետախուզությունը սխալվել է՝ կարծելով, որ շենքում զինամթերք կա։

Այս հոդվածի վերլուծության համար ամերիկյան այս պարբերականը (WP-ը) հարցազրույց է վերցրել ԱՄՆ-ում և Իսրայելում տասնյակից ավելի մարդկանցից, այդ թվում՝ նրանցից, ովքեր ծանոթ են միջադեպի հանգամանքներին և արհեստական ​​​​ինտելեկտի դերին իրանական գործողության մեջ։

Իսկ երկու օր առաջ, մարտի 11-ին, ամերիկյան մեկ այլ պարբերական՝ «Նյու Յորք Թայմս»-ը հաղորդել է, որ Պենտագոնի նախնական հետաքննությունը պարզել է, որ հարվածի համար պատասխանատու են Միացյալ Նահանգները, և որ միջադեպը կարող է լինել հնացած հետախուզական տվյալների արդյունք։

ԱՄՆ պաշտոնյան և թիրախի ընտրության գործընթացին ծանոթ աղբյուրը հաստատել են, որ նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ դպրոցին հարվածը հասցրել են ԱՄՆ զինված ուժերը։ Պաշտոնյան նշել է, որ սա, հավանաբար, թիրախի գտնվելու վայրի վերաբերյալ հետախուզական սխալի արդյունք է։

Բանն այն է, որ դպրոցը նախկինում Իրանի ռազմածովային բազայի մաս էր կազմում, սակայն հետագայում, այն վերափոխվել էր տարրական դպրոցի և դադարել էր լինել ռազմական օբյեկտ։

Սակայն արհեստական բանականության հիման վրա վերլուծության մեջ, հավանաբար այս օբյեկտի փոփոխությունը նշված չեր:

Որի արդյունքում էլ այն համարվել էր ռազմական օբյեկտ:

Անկախ նրանից, թե ինչու էին ամերիկյան զինվորականները սխալվել, պարզ է մեկ բան. այս հարվածով ամերիկյան զինուժը վարկանիշային մեծ հարված ստացավ, որին դատապարտում է նույնիսկ Թրամփի դաշնակից Իտալիայի վարչապետ՝Մելոնին:

Իսկ դա նշանակում է, որ Թրամփի հետագա քայլերը Իրանի ռմբակոծման հարցում դառնում են ավելի կաշկանդված:

Մյուս կողմից, և՛ Իրանը, և՛ Իսրայելը շահագրգրվածություն չեն ցույց տալիս այս պատերազմի դադարեցման համար, ինչը է՛լ ավելի ծանր վիճակի մեջ է դնում Թրամփին, նշում են ամերիկյան վերլուծաբաննը:

Այս ամենը ցույց է տալիս, որ թե ինչ հետևանքների կարող է բերել ընդամենը մեկ չհաշվարկված որոշումը, իսկ Թրամփը հատկապես հասկացել է այդ սխալ որոշման իրական գինը իր համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը