Երևան-Սևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում․ կան վիրшվորներ
Մարտի 12-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, Արծվի արձանի մոտ, արագաչափի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են մեկը «Այրվացքաբանության ազգային կենտրոն», մյուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրի, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղում պարեկները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Սերժիկ Մ․-ն և 38-ամյա Ծովակ Հ․-ն։
Պարեկային ծառայությունը ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված ավտոմեքենան լիցքավորվել է գազալցակայանում և մոտ 1 կմ վարելուց հետո վարորդն ու ուղևորը նկատել են, որ ավտոմեքենայից ծուխ և կրակ է դուրս գալիս։