Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը 100% համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտության վերաբերյալ ասել է, որ ԱԺ պրակտիկան ցույց է տալիս՝ մեծամասնական ընտրակարգով 41 տեղը կանխավ համարվում է իշխանության գրպանում գտնվող։
–Մեծամասնականով ուզում է Շառլ Ազնավուրին բերեն, ուզում է Քիմ Քարդաշյանին բերեն, միևնույն է ով փող տա, նրան են ընտրելու,–ասել է Ս. Սաֆարյանը։
Նույն ակումբում հրավիրված ՀՀԿ–ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն էլ նշել է, որ բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելը հնարավոր չէ կապել Սահմանադրության հետ, որովհետև մայր օրենքը չի անդրադառնում համամասնական և մեծամասնական ընտրակարգին։ Այդ բաժանումն արված է Ընտրական օրենսգրքով։
Նշենք, որ ընդամենը մեկ օր առաջ ՀՀԿ–ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էրբացարձակ համամասնական ընտրակարգի անցնելու անհնարինությունը պատճառաբանել Սահմանադրությամբ։
Այդուհանդերձ, Ռաֆիկ Պետոսյանը կարծում է, որ կարևորը ոչ թե համամասնական ընտրակարգի անցնելն է, այլ արդար ընտրություններ անցկացնելը։
–Կոլեկտիվ պատասխանատվություն նշանակում է անպատասխանատվություն,–ասել է Ռ. Պետրոսյանը՝ բացատրելով, թե մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն իրենց տարածքների շահերն ավելի արդյունավետ կարող են ներկայացնել, քան մի ողջ կուսակցությունը։
ՀՀԿ–ական պատգամավորը տեղեկացրել է նաև, որ իշխանությունը գործարարությունից առանձնացնելու ուղին բռնած ՀՀԿ–ն՝ իր գործադիր մարմնով, այժմ զբաղված է այն չափանիշների մշակմամբ, թե ով պետք է համարվի գործարար, ով՝ ոչ և ով պետք է ստանա ՀՀԿ–ի աջակցությունը։
–Իսկ ով չստանա այդ աջակցությունը, թող էդ մարդը թող գնա, ինքն առաջադրվի,–նշել է Ռ. Պետրոսյանը՝ ընդգծելով, որ առանց կուսակցության օգնության՝ ընտրվելը շատ դժվար է։
«7օր»–ի հարցին՝ իսկ օրինակ կառավարությունում կարո՞ղ են գործարարներ լինել, ՀՀԿ–ական պատգամավորն ասել է, որ կարո՛ղ են, քանի որ գործադիր մարմնում գործարարները կարող են իրենց նպաստն ունենալ։
ՀՀԿ–ն որոշում է, թե ով է գործարար, ով՝ ոչ
Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը 100% համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտության վերաբերյալ ասել է, որ ԱԺ պրակտիկան ցույց է տալիս՝ մեծամասնական ընտրակարգով 41 տեղը կանխավ համարվում է իշխանության գրպանում գտնվող։
–Մեծամասնականով ուզում է Շառլ Ազնավուրին բերեն, ուզում է Քիմ Քարդաշյանին բերեն, միևնույն է ով փող տա, նրան են ընտրելու,–ասել է Ս. Սաֆարյանը։
Նույն ակումբում հրավիրված ՀՀԿ–ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն էլ նշել է, որ բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելը հնարավոր չէ կապել Սահմանադրության հետ, որովհետև մայր օրենքը չի անդրադառնում համամասնական և մեծամասնական ընտրակարգին։ Այդ բաժանումն արված է Ընտրական օրենսգրքով։
Նշենք, որ ընդամենը մեկ օր առաջ ՀՀԿ–ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էր բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելու անհնարինությունը պատճառաբանել Սահմանադրությամբ։

7or.am