Կարծիք

12.03.2026 10:23


«Անկախություն» հասկացությունը պետք է պարզաբանել, որպեսզի աշխարհի մասին Մոլագարի պարզունակ պատկերացումները չտարածվեն հանրության մոտ

«Անկախություն» հասկացությունը պետք է պարզաբանել, որպեսզի աշխարհի մասին Մոլագարի պարզունակ պատկերացումները չտարածվեն հանրության մոտ

Մոլագարն իր քարոզչության ընթացքում սիրում է օգտագործել «անկախություն» եզրն, այն առումով, որ զոհաբերելով Սրցախը, 15 կիլոմետր սահմանազատումով ինքը Հայաստանին անկախություն է բերել, իսկ այլոք Հայաստանը ցանկանում են դարձնել ծայրագավառ։

«Անկախություն» հասկացությունը պետք է պարզաբանել, որպեսզի աշխարհի մասին Մոլագարի պարզունակ պատկերացումները չտարածվեն հանրության մոտ։

Գոյություն ունի պետությունների «կատաստր», դա ՄԱԿ-ն է, որտեղ իրավաբանորեն ճանաչում եւ պետություն` պետական սուբյեկտ լինելու մասին «կադաստրի վկայական» են տալիս, համապատասխան իրավունքներով եւ պարտականություններով հանդերձ։

Իսկ թե այս, կամ այն պետությունը որքանով է իրականորեն անկախ, կամ ավելի ճիշտ` ինքնուրույն, դա արդեն որոշվում է տվյալ պետության մարդկային, տնտեսական, ռազմական, եւ ամենակարևորը, ժողովրդի կամային պոտենցիալով։ Խոսել իրական անկախության մասին, նշանակում է գույքագրել այն չափորոշիչների գումարային արդյունքը։

Ինչ է հիմա կատարվում Իրանի շուրջը։ Իրանը զոհողությունների գնով պաշտպանում է իր ինքնուրույնությունն, այսինքն պայքարում է իր իրական անկախության համար։ Եթե Իրանը դիմանա, նա կդառնա ամենաանկախ, այսինքն սուվերենության բարձրագույն աստիճան ունեցող պետություն։

Ինչ է անում Մոլագարը։ Մոլագարը, ով սիրում է ճամարտակել անկախությսն մասին, գնացել է Եվրոպա, ելույթ է ունենում այն մասին, որ ինքը ցանկանում է դառնալ ամենացածր աստիճանի վասալ, պատրաստ է զիջել սուվերենության վերջին նշույլները, վարկաբեկում է եկեղեցին, իր քաղաքական ընդդիմադիրներին, հարևաններին, որպեսզի արտաքին միջամտության շնորհիվ մնա իշխանության, դրանով զրոյացնելով մեր սուվերենության (իր բառամթերքով` անկախության) վերջին նշույլները։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը