Hype FC Brazil. Արման Ծառուկյանը հաղթել է Մոկաևին (տեսանյութ)
Մարտի լույս 12-ի գիշերը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայացել է գրեփլինգի Hype FC Brazil մրցաշարը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և Մոհամադ Մոկաևի գոտեմարտն էր։
Հանդիպումն անցկացվել է Submission Only (հաղթանակ միայն հանձնվելով) կանոններով և նախատեսված է եղել տասը րոպե։ Սակայն Ծառուկյանը թույլ չի տվել, որպեսզի գոտեմարտը հասնի ավարտին։ Հիմնական ժամանակի սպառվելուց երեք րոպե առաջ նրան հաջողվել է բռնել մրցակցին և հիանալի խեղդող հնարքով ժամանակից շուտ հաղթանակ կորզել։
Հավելենք նաև, որ նույն մրցաշարի շրջանակում կայացած մեկ այլ գրեփլինգ-գոտեմարտում Շարաբուտդին Մագոմեդովի (Շարա Բուլետ) և բրազիլացի Էդսոն Բարբոզայի դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։

Տեսանյութն կարող եք դիտել՝ այստեղ։
Աղբյուրը՝ tert.am