Կարծիք

08.03.2026 17:44


Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ

Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ

Փաշինյան Նիկոլը հիացմունքից շնչահեղձ էր լինում Գյումրու կենտրոնական հրապարակի ՔՊ-ի նոր գրասենյակից:

Նախորդ շաբաթ, երբ մարզպետարանից գույք էին կրում դեպի այդ շենք, արդեն ամբողջ քաղաքը գիտեր, որ այդ անհաջողակ ու հրապարակի ավելորդ շենքում են ՔՊ-ականները նախընտրական շտաբ բացում:

Ուղղակի հետաքրքիր է, թե մարզպետարանի շենքից ի՞նչ գույք են կրել ՔՊ-ականների համար: Եթե մարզպետարանի գույքն է, ապա քրեական հոդված է: Եթե ՔՊ-ի նախկին գրասենյակի գույքն է եղել, ապա առնվազն տարօրինակ է, որ ՔՊ-ականները Շիրակի մարզպետարանը որպես պահեստ են օգտագործում:

Մի օր էլ կարող է սաունայի պակաս զգան` կարո՞ղ է մարզպետարանը սաունայի վերածեն:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը