Դավութօղլու. «Հուսանք, որ նրանք վտանգավոր քայլ չեն անի»
Ֆրանսիայի Սենատի օրակարգում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հայտնվելու վերաբերյալ իր գնահատականն է տվել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։ Ըստ «TRT.Russian»–ի՝ Դավութօղլուն մասնավորապես հայտարարել է.
«Հուսանք, որ նրանք վտանգավոր քայլ չեն անի»։
Դավութօղլուն իր հայտարարության մեջ նաև նշել է, որ Թուրքիայի դեսպան Բուրջուօղլուն արդեն վերադարձել է Փարիզ և մինչև հունվարի 23-ը (այդ օրը Սենատում կքննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ) նա համապատասխան հանդիպումներ կունենա կոմպետենտ անձանց ու պաշտոնյաների հետ։