Լրահոս

07.03.2026 09:01


Մխչյանում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը կողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա 4 վիրшվոր

Մխչյանում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը կողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա 4 վիրшվոր

Մարտի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Մյուս երկու վիրավորներից մեկին օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նրանցից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, իսկ մյուսին տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը