Թուրքիայի 94-ամյա նախկին նախագահին սպառնում է ցմահ ազատազրկում
Թուրքիայի նախկին նախագահ, 94-ամյա Քենան Էվրենին, ով 1980թ. սեպտեմբերին Թուրքիայում իշխանափոխություն էր իրականացրել, խռովություն կազմակերպելու համար սպառնում է ցմահ ազատազրկում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։
Ութսունէջանոց մեղադրական փաստաթղթում նշվում է, որ Էվրենը, նպատակ ունենալով գահընկեց անել օրինական իշխանությանը, պետք է պատասխան տա դրա համար։ Թուրքիայի ՔՕ 80-րդ և 146-րդ հոդվածների համաձայն՝ Քենանին սպառնում է ցմահ ազատազրկում։ Դատավարության ժամկետը դեռևս հայտնի չէ։
Էվրենի արձագանքի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ ավելի վաղ նա հայտարարել էր, թե ինքնասպանություն կգործի, եթե իրեն դատեն։