Լրահոս

10.01.2012 17:33


Իրանը մեղադրվում է իր տարածքում «Ալ Ջազիրա»–ի ազդանշանը խլացնելու համար

Իրանը մեղադրվում է իր տարածքում «Ալ Ջազիրա»–ի ազդանշանը խլացնելու համար

«ԱրաբՍաթ» արբանյակային հեռուստատեսության օպերատորի պնդմամբ՝ Իրանն իր տարածքում խլացնում է քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության ազդանշանը։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Ըստ «ԱրաբՍաթ»–ի՝ Իրանում քաթարական հեռուստաալիքի ազդանշանը մարվում է երկու կետից՝ Թեհրանից և երկրի հյուսիս–արևմուտքում գտնվող Մերագե քաղաքից։ Օպերատորը նշել է, որ նա փոխել է «Ալ Ջազիրա»–ի հեռարձակման հաճախականությունը։

Հիշեցնենք, որ «Ալ Ջազիրա»–ի ազդանշանները խլացնելու փորձ է արձանագարվել ավելի վաղ նաև Եգիպտոսում, Լիբիայում, Սիրիայում։ Հեռուստաալիքը հիմնականում քննադատվում է իր օրակարգում ժողովրդական հուզումներին չափից ավելի մեծ տեղ և երկար եթեր հատկացնելու մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը