Լրահոս

02.03.2026 09:32


Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի 6-9 աստիճանով

Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի 6-9 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի մարտի 2-ին սպասվում են տեղումներ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ավտոճանապարհների առանձին հատվածներում սպասվում է նաև մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 2-3-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Երևանում մարտի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 4-6, երեկոյան՝ -1-ից +1 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը