Ալի Խամենեիի մահվանից հետո Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդը կլինի այաթոլլա Արաֆին. ISNA
Իրանի բարձրաստիճան հոգևորականներից այաթոլլա Ալիռեզա Արաֆին կլինի Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդը Ալի Խամենեիի սպանությունից հետո։«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդել է Իրանի պետական ISNA լրատվական գործակալությունը։
Այաթոլլա Ալիռեզա Արաֆին նշանակվել է ժամանակավոր ղեկավար խորհրդի իրավաբան անդամ, ով պատասխանատու է գերագույն առաջնորդի պարտականությունները կատարելու համար անցումային շրջանում` մինչև Իրանի սահմանադրական գործընթացի համաձայն իրավահաջորդի ընտրությունը։
Իրանի սահմանադրական մեխանիզմի համաձայն՝ ժամանակավոր խորհրդի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Գոլամխոսեյն Մոխսենի-Էջեին ու Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբան այաթոլլա Արաֆին։
Այս մարմինը համատեղ կղեկավարի երկիրը Խամենեիի մահվանից հետո, քանի դեռ Իրանը անցումային փուլում է։
Ալի Խամենեիի մահվանից հետո Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդը կլինի այաթոլլա Արաֆին. ISNA
Իրանի բարձրաստիճան հոգևորականներից այաթոլլա Ալիռեզա Արաֆին կլինի Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդը Ալի Խամենեիի սպանությունից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդել է Իրանի պետական ISNA լրատվական գործակալությունը։