Լրահոս

10.01.2012 16:42


«Սարդարապատ» շարժում. «Հասարակությունը պետք է հասկանա, որ ինքը կարող է պետական կառավարումը վերցնել իր ձեռքը»

«Սարդարապատ» շարժում. «Հասարակությունը պետք է հասկանա, որ ինքը կարող է պետական կառավարումը վերցնել իր ձեռքը»

«Սարդարապատ» շարժման կողմից այսօր հրավիրված «Հայաստանում ավտորիտար իշխանության ապամոնտաժման ճանապարհային քարտեզ» թեմայով կլոր սեղանին քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն առաջարկել է ձևավորել այլընտրանքային նոր իշխանության մարմին, որը կլինի լեգիտիմ և՛ մեր երկրում, և՛ մեր երկրից դուրս:

Ղուկասյանը, հստակեցնելով շարժման կողմից առաջ քաշած լուծումը, առաջարկել է դրան հասնելու ճանապարհները, այն է՝ ստեղծել սահմանադրական ժողով և նոր տեսակի կուսակցություններ:

–Բոլոր այս ինստիտուտները կստեղծվեն միմիայն քաղաքացիական հասարակության կողմից: Հասարակությունը պետք է հասկանա, որ ինքը կարող է պետական կառավարումը վերցնել իր ձեռքը,–ասել է  Ղուկասյանն ու հավելել, որ ժողովուրդը ստեղծում է մարմին ու տալիս նրան լիազորություններ իրեն պաշտպանելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը