Կարծիք

27.02.2026 17:14


Որ դեպքերում է հանցագործ խմբավորումը պառակտվում

Որ դեպքերում է հանցագործ խմբավորումը պառակտվում

Ըստ դասական սցենարի, երբ որ կա

- արդեն իսկ եղած փողի բաժնեմասերի շուրջ վեճ,

- որևէ գործողությունից առաջ ռիսկերիի տարբեր գնահատում, երբ խմբավորման անդամներից մեկը կարծում են, որ ծրագիրը չափազանց վտանգավոր է և պետք է խաղից դուրս գալ,

- անձնական հակասություններ՝ խանդ, հին վիրավորանքներ,

- խմբի անդամներից մեկը արդեն որոշել է «իր խաղը խաղալ»:

Երբ է խումբը սկսում քայքայվել, երբ խմբի առաջնորդի նկատմամբ վստահությունը նվազում է, սկսվում են բաց կամ թաքնված մարտահրավերներ՝ «Դու մեզ մահվան ես տանում» տիպի մեղադրանքներով:

Ռիսկային գործողությունների ժամանակ, երբ գործողության սցենարը խիստ ռիսկային է, ապա խմբի այն անդամը, ով այլևս ետքայլի տարբերակ չի ունենում, որոշում է գնալ մինչև վերջ, ապա մյուս անդամը փորձում է ետդարձ կատարել և դուրս գալ խաղից:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը