Լրահոս

10.01.2012 16:21


2011–ին Վրաստան է այցելել մոտ 700 հազ հայ

2011–ին Վրաստան այցելած օտարերկրացիների թիվն ավելացել է 19%–ով և կազմել 2,82 մլն մարդ։ Այս տվյալները հաղորդում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։

Ինչպես փոխանցում է «Новости-Грузия»–ն, Եվրոպայի երկրներից Վրաստան է այցելել 906 632 մարդ, ԱՊՀ երկրներից՝ 1,788 մլն մարդ, իսկ ԱՄՆ–ից՝ 28 856։

Նախորդ տարի Վրաստանն ամենաշատ այցելուներ է ընդունել Թուրքիայից՝ 738 136, ինչը 2010թ. համեմատ ավելի է 38%–ով։ Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 714 427 մարդ՝ 2010թ. համեմատությամբ աճելով 43%–ով։ Իսկ Հայաստանից Վրաստան է այցելել 699 391 մարդ։ Այս ցուցանիշը նախանցած տարվանից ավելի է 28%–ով։

2010թ. համեմատ 63%–ով աճել է նաև Ռուսաստանից Վրաստան ժամանողների թիվը՝ կազմելով 278 501 մարդ։ 2011–ին Վրաստան է այցելել 60 193 Իրանի քաղաքացի՝ 2010թ. նկատմամբ աճելով 182%–ով։

Այս խորագրի վերջին նյութերը