Լրահոս

26.02.2026 11:39


Այսօր ժամը 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում սպասվում է քամու ուժգնացում

Այսօր ժամը 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում սպասվում է քամու ուժգնացում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փետրվարի 26-ին ժամը 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում մայրաքաղաք Երևանում, Արարատի, Արագածոտնի Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Հորդորում ենք խուսափել ծառերի, էլեկտրասյուների և թույլ ամրացված կառուցվածքների մոտ գտնվելուց, ինչպես նաև ավտոմեքենաները չկայանել ծառերի և գովազդային վահանակների տակ»։

Այս խորագրի վերջին նյութերը