Լրահոս

10.01.2012 15:50


Շևարդնաձե. «Վրաստանում վրացիները ավելի քիչ են, քան հայերն ու ադրբեջանցիները»

Շևարդնաձե. «Վրաստանում վրացիները ավելի քիչ են, քան հայերն ու ադրբեջանցիները»

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, որ վրաց ազգը գտնվում է վերացման ճանապարհինե, իսկ իշխանությունները ոչինչ չեն անում Վրաստանի դեմոգրաֆիկ վիճակը շտկելու համար։ «Վրաստանը այժմ գտնվում է այն իրավիճակում, ինչպես անցյալ դարի 30-ական թվականներին, երբ Վրաստանում վրացիները ավելի քիչ են, քան հայերն ու ադրբեջանցիները»,–ասել է Շևարդնաձեն՝ նշելով, թե «Վրաստանի իշխանությունները՝ չգիտակցելով իրականացնում են «Վրաստանն առանց վրացիների» քաղաքականությունը»։

Ըստ Շևարդնաձի՝ իրավիճակը կարող է շտկել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին` գալով իշխանության։ «Նա իսկական վրացի է և հոգ կտանի ժողովրդի մասին»,-հայտարարել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը