Պաշտոնանկ են արվել և նշանակվել ՀՀ ՆԳ նախարարի խորհրդականներ
Հայաստանի ներքին գործերի նախարարի հրամաններով կադրային փոփոխություններ են կատարվել նախարարությունում և Ոստիկանությունում։
Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ-ից, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանն ազատվել է պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։
Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով՝
Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։
Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի օգնական։