Լրահոս

24.02.2026 14:43


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Երևանում փետրվարի 24-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ին կեսօրից հետո, 27-28-ին, մարտի 1-ին սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Այս խորագրի վերջին նյութերը