Երևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքով
Երևանի N 143 «մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել է:
Հակակոռուպցիոն կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ վերջինիս մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել հաստատությունում՝ դժգոհելով, որ Դանիելյանին վերանշանակել են պաշտոնին:
Ծնողները մտահոգություն էին հայտնում, որ չեն կարող իրենց երեխաներին վստահել կաշառքի մեջ մեղադրվող տնօրենին: