Լրահոս

10.01.2012 15:32


Բաշար Ասադը խոստացել է նոր սահմանադրության հանրաքվե և բազմակուսակցական խորհրդարանական ընտրություններ

Բաշար Ասադը խոստացել է նոր սահմանադրության հանրաքվե և բազմակուսակցական խորհրդարանական ընտրություններ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր դիմելով ժողովրդին՝ խոստացել է, որ արդեն մարտ ամսին  «միանգամայն նոր սահմանադրության» հանրաքվե կանցկացվի։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Միաժամանակ Ասադը հայտարարել է, որ հունիս ամսից ոչ ուշ երկրում տեղի կունենան  խորհրդարանական ընտրություններ, որոնք կանցկացվեն բազմակուսակցական համակարգի սկզբունքով։ Ասադն ընդգծել է, որ մարտ ամսից երկրում շարունակվող ճգնաժամն արդեն մոտ է ավարտին։

Խոսելով Սիրիա–Արևմուտք հարաբերություններից՝ Ասադը հայտարարել է. «Արևմուտքն օդ չէ. կարելի է առանց նրա էլ ապրել»։

Հիշեցնենք, որ Սիրիայում ներքին բախումները շարունակվում են արդեն 10 ամիս։ Այդ ընթացքում տարբեր տվյալներով մի քանի հազար մարդ է զոհվել։

Այս խորագրի վերջին նյութերը