Լրահոս

07.05.2009 13:56


Արծվիկ Մինասյանն ընտրություններին պասիվություն է նկատում

Արծվիկ Մինասյանն ընտրություններին  պասիվություն է նկատում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, որ այս ընտրություններում պասիվություն է նկատում.

-Անսպասելիորեն որոշակի պասիվություն եմ նկատում բոլոր քաղաքական ուժերի ընտրարշավի մեջ, ես մի քիչ ավելի ակտիվ էի պատկերացնում, նաև հասարակության ակտիվության աստիճանն ավելի բարձր էի ակնկալում։

Նա, սակայն, հույս է հայտնել, որ դեռ ժամանակ կա հասարակությանը պատրաստելու գաղափարային ծրագրերի քննարկման և ընտրություններին տոնական ենթատեքստով տանելու համար։

Արծվիկ Մինասյանը նաև նշել է, որ Դաշնակցությունը քարոզարշավի ընթացքում գործադրելու է  նաև քարոզչական նոր հնարքներ, այդ թվում «տուն առ տուն» քարոզչության մեխանիզմը։

 

Այս խորագրի վերջին նյութերը