Կարծիք

22.02.2026 10:15


Տպավորություն է` իշխանությունը դիտավորյալ աչքաթող է արել կրիմինալ վիճակը

Տպավորություն է` իշխանությունը դիտավորյալ աչքաթող է արել կրիմինալ վիճակը

Եթե իրար կողք դնես Հայաստանում վերջին օրերի քրեական խրոնիկայի մի քանի դեպքեր, կարող է սարսափահար լինես։

․Սևան քաղաքի հրապարակում դանակահարելով սպանվել է 20 ամյա երիտասարդ։

․Գյումրու կենտրոնական փողոցներից մեկի կանգառում 4-5 հոգով դանակահարել են մի տղամարդու։

․Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կախված եղել։

․Երևանում մեծ «ռազբորկա»՝ 9 վիրավոր, 1 մահացած։

Տպավորություն է` իշխանությունը դիտավորյալ աչքաթող է արել կրիմինալ վիճակը ու վրեժ են լուծում հասարակությունից։

Փաշինյան Նիկոլը տապալել է նաև երկրի ներքին անվտանգության ապահովը, սերմանված է ներհասարակական թշնամանք ու ատելություն։

Իրավապահ համակարգը քրեածին իրավիճակով զբաղվելու փոխարեն ընկած է հոգևորականների ու ընդդիմադիրների հետևից։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը