Մեկ շաբաթից ավելի է, ինչ շուրջ 100 բեռնատար կանգնած է սահմանին (տեսանյութ)
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ շուրջ 100 բեռնատար, որոնք Ռուսաստանից բեռներ են տեղափոխում Հայաստան, անհայտ պատճառներով կանգնած են Վրաստանում՝ ռուս-վրացական սահմանի հարևանությամբ։ 20 մեքենա կանգնած է «Կազբեկի ռենտգենի ստայանկա» կոչվող հատվածում, 60-80 մեքենա էլ Գեզի տերմինալում են։
Բեռնատարները բարձված են ամենատարբեր ապրանքներով՝ շինանյութից մինչև կենցաղային անհրաժեշտության տարատեսակ իրեր։ Վարորդներին վրացական կողմը որևէ բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչ հիմքով թույլ չեն տալիս շարժվել դեպի Հայաստան։
Վարորդներից մեկը փոխանցեց, որ Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն տալիս խնդիրը հանգուցալուծելու ուղղությամբ։ Տեսանյութը նկարվել է 25 րոպե առաջ։
«Մայր Հայաստան»կուսակցության վարչության անդամԴերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից
Մեկ շաբաթից ավելի է, ինչ շուրջ 100 բեռնատար կանգնած է սահմանին (տեսանյութ)
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ շուրջ 100 բեռնատար, որոնք Ռուսաստանից բեռներ են տեղափոխում Հայաստան, անհայտ պատճառներով կանգնած են Վրաստանում՝ ռուս-վրացական սահմանի հարևանությամբ։ 20 մեքենա կանգնած է «Կազբեկի ռենտգենի ստայանկա» կոչվող հատվածում, 60-80 մեքենա էլ Գեզի տերմինալում են։
Բեռնատարները բարձված են ամենատարբեր ապրանքներով՝ շինանյութից մինչև կենցաղային անհրաժեշտության տարատեսակ իրեր։ Վարորդներին վրացական կողմը որևէ բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչ հիմքով թույլ չեն տալիս շարժվել դեպի Հայաստան։
Վարորդներից մեկը փոխանցեց, որ Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն տալիս խնդիրը հանգուցալուծելու ուղղությամբ։ Տեսանյութը նկարվել է 25 րոպե առաջ։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից