Լրահոս

20.02.2026 12:36


«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ (տեսանյութ)

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ (տեսանյութ)

Փետրվարի 19-ին Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ։

Մինչև 2025 թվականը ակումբի միակ հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, սակայն այս տարվանից «Սյունիք» ՖԱ-ն նմանատիպ համաձայնագրեր է ստորագրել նաև մարզում գործունեություն ծավալող «է. Կ. Քոնսթրաքշն» և «Նորոգշին» ընկերությունների հետ։

Երկու տարի անընդմեջ «Սյունիք» ՖԱ հանդես է գալիս, որպես Առաջին խմբի ֆավորիտ, իսկ աղջիկների թիմը 2025 թվականին դարձել է չեմպիոն։

Ակումբի սեփականատեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մարզական խնդիր լուծելուց բացի, նպատակ ունի մարզում խթանել առողջ ապրելակերպը և մասսայականացնել սպորտը։

2024 թվականից մարզի բոլոր խոշոր քաղաքներում գործում են ակումբի դպրոցները, որտեղ հաճախում են հազարից ավելի պատանիներ և երեխաներ։ Ակումբի բոլոր սաները ստանում են անվճար համազգեստ, հեռավոր բնակավայրերից և թաղամասերից տեղափոխումն իրականացվում է ակումբի միջոցներով, առանձին դեպքերում տրամադրվում է անվճար սնունդ:

Այս խորագրի վերջին նյութերը